Թուրքիան բացահայտորեն մասնակցում է հայ ժողովրդի ոչնչացման շարունակական ջանքերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

աշխարհ

Կանադացի սենատոր Լեո Խուկասը քննադատել է Ջասթին Թրյուդոյի կառավարությունը Թուրքիայի նկատմամբ նրա դիրքորոշման կապակցությամբ:

«Այդ լիբերալ կառավարությունն օրեցօր էլ ավելի աբսուրդային է հնչում: Չինաստանի դեսպանը սպառնում է կանադացիներին, այժմ Թուրքիան բացահայտորեն մասնակցում է հայ ժողովրդի ոչնչացման շարունակական ջանքերին: Այն ամենն, ինչ մենք ստանում ենք Թրյուդոյի կառավարությունից, միայն ուսերով թափահարելն է»,-գրել է նա Թվիթերում:

«Էրդողանը դասական ավտոկրատ է: Նա իրագործում է իր ծայրահեղական հավակնությունները՝ գլխավորելով իսլամական եղբայրության շարժումը, իսկ արեւմտյան դեմոկրատիաներն իրենց գլուխը մտցրել են ավազի մեջ: Սիրիան, Կիպրոսը, Արցախն ու Արեւելյան Միջերկրական ծովը տարածաշրջաններ են, որոնց Թուրքիան սպառնում է»:

--0--ԿԿ