Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղի համար ներկայացվել է Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

քաղաքական

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի առաջադրման վերաբերյալ:

Հայտարարության տեքստում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղի համար առաջադրել է Լիլիթ Թադեւոսյանի թեկնածությունը»,- նշված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:

--0--ԿԿ