Ոչ մեկը չկասկածի, բոլոր տեղերը կզանգահարենք. միասնական պետք է հաղթենք. Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News  

Այսօր պատերազմ է, ամբողջ աշխարհի հայությունը՝ Հայաստան-Սփյուռք-Արցախ, փոքր ու մեծ մի մարդու պես միասնական կանգնած են, նպատակը՝ հաղթելն է: Ոչ մեկը չկասկածի, բոլոր տեղերը կզանգահարենք, մենք միասնական պետք է հաղթենք։ Այս մասին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ազատ արձակվելուց հետո լրագրողներին ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Այսօր մեր ազգի խնդիրն է, մեր ճակատագրի որոշումն է։ Պետք է միասնական լինել: Որևիցե մեկը որևիցե հարց էս պահին իրավունք չունի քննարկելու: Միասնություն այսօր պետք է լինի գլխավորը: Ամեն մեկը իր մասով, իր հնարավորության սահմաններում այսօր տեսնում ենք, որ անում են աշխարհով մեկ»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ այսօր դատարանը բավարարել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պաշտպանների միջնորդությունը՝ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին: Գրավի չափ էր սահմանվել 100 մլն դոլարը:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս