Գերասիմ Վարդանյանը շուտով ազատության մեջ կլինի, խափանման միջոցը փոխվել է. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

ю

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի, բեկանեց ստորադաս դատարանի որոշումը և Գերասիմ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինեց 10 միլիոն ՀՀ դրամ գրավով, հայտնում է պաշտպան Բենիկ Գալստյանը։

«Գերասիմը շուտով կլինի ազատության մեջ» , - գրել է Բենիկ Գալստյանը։

Հիշեցնենք, որ Վարդանյանը մեղադրվում է 2020 թ․-ի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ: Նշենք, որ մայիսի 2-ին Գերասիմ Վարդանյանը Մալաթիա վարչական շրջանում անհնազանդության գործողությունների ժամանակ է արգելանքի վերցվել:

--00--ԱՀ