Ռազմագերուն Ադրբեջանում գուցե խոշտանգել են, ինչն էլ մահվան պատճառ է դարձել. Սամսոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այն տեսակետին է, որ հայ ռազմագերի 84-ամյա Միշա Մելքումյանը, որն ադրբեջանական կողմից վերադարձվելուց հետո մահացել է, գուցե խոշտանգվել է, ինչն էլ մահվան պատճառ է դարձել: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ Ադրբեջանն այս պահին հարց է լուծում՝ հայաթափել Արցախն ու ոչնչացնել հայերին:

«Ադրբեջանի համար մարդը, մարդկային արժեքները, այդ թվում՝ իր քաղաքացիների, որևէ արժեք չունեն, եթե ադրբեջանը գերեզմաններն է ավերում, ապա ի՞նչ մարդասիրություն ակնկալել նրանից»,- հավելեց Սամսոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ