ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
Ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Ժիլինը արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը՝ իրենց կողմից հրթիռակոծված Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վնասվելու մասին:
«Ալիևը՝ Շուշիի եկեղեցուն հասցված հարվածի մասին.
«Ինչպես ես արդեն ասել եմ, դա, հնարավոր է, մեր հրետանու սխալն է եղել, կամ երկրորդ տարբերակն այն է, որ դա, հնարավոր է, հայերն իրենք են արել՝ մեզ մեղադրելու համար»:
Ինչ-որ մեկը կասկածո՞ւմ էր, որ նման հայտարարություն է լինելու»,- մեջբերելով տելեգրամյան ալիքներից մեկի այս հրապարակումը` Ժիլինը գրել է.
«Իսկ Ստեփանակերտի շուկա՞ն: Իսկ ծննդատո՞ւնը: Իսկ հիվանդանո՞ցը: Իսկ բնակելի թաղամասերին հասցված հարվածնե՞րը: Այդ բոլորը էլի հայե՞րն են պայթեցնում, թե՞ սխալմամբ է լինում:
ՀԳ. Երբ Հիտլերը ռմբակոծում էր քաղաքներն ու սպանում էր խաղաղ բնակիչներին, նա նույնպես կարծում էր, որ հաղթողին չեն դառում: Պատմությունից դասեր չեն քաղում, դրա համար էլ այն կրկնվում է»:
--00--ԱԹ