Սահմանադրական դատարանը կրճատում է իր տարեկան ծախսերը․ աշխատակազմի ղեկավար

 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News   

ՍԴ

Սահմանադրական դատարանի գործունեությունն ապահովելու համար 2021 թվականին ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 683 մլն 877 հազար դրամ, որը 23.227 մլն դրամով ավելի պակաս է քան 2020 թվականի համար հաստատված բյուջեն։ Այս մասին հայտնում են ՍԴ աշխատակազմից:

«ՍԴ 2021-ի բյուջեի հայտը բաղկացած է երկու միջոցառումներից, որոնցից մեկը վերաբերվում է Սահմանադրական դատարանի գործունեությանը, սահմանադրական արդարադատություն իրականացնելուն։ Երկրորդը ՍԴ-ի պահուստային ֆոնդն է: ՍԴ-ի գործունեության հատվածով բյուջեն կազմում է 683 մլն 877 հազար դրամ»,- ԱԺ Պետական-իրավական հարցերի և Ֆինանսավարկային - բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է ՍԴ նորանշանակ աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը։

Հաստատված բյուջեի 89.3 %-ն ուղղվելու է աշխատավարձների տրամադրմանը։

--00--ԱԹ