Ունենք մեծ թվով վիրավոր զինվորներ, ում հրատապ անհրաժեշտ է արյուն. Նաիրա Զոհրաբյանի կոչը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

արյուն

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել արյուն հանձնելու կոչ է արել:

«Մեր զինվորին մեր արյունն է պետք: Հաղթանակի ու զինվորի համար մեզանից յուրաքանչյուրը անում է հնարավոր ամեն ինչ։ Այսօր մենք բոլորս մի կարգախոս ունենք՝ «Ամեն ինչ առաջնագծի, ամեն ինչ՝ զինվորի համար»։

Սիրելի հայրենակիցնե՛ր, մենք ունենք մեծ թվով վիրավոր զինվորներ, ում հրատապ անհրաժեշտ է արյուն։ Մեզանից յուրաքանչյուրի արյունը։

Արյունաբանական կենտրոնում, հանձնելով արյուն հայ զինվորի համար, մենք կարող ենք, մենք պարտավոր ենք փրկել կյանքեր։

Այն զինվորի կյանքը, ով զենքը ձեռքին, աղոթքը շուրթերին կռվում է թուրք-ադրբեջանական տականքի դեմ։

Արյան մեր պաշարների համալրման համար անհրաժեշտ է ձեր աջակցությունը և ակտիվ մասնակցությունը։

Զինվորին արյուն է պետք ու դա այն նվազագույնն է, որ մենք պարտավոր ենք անել մեր հերոսների համար։

Ուրբաթ օրը արդեն մեր տասնյակ հայրենակիցներ տալու են իրենց արյունը հայ զինվորին։

Բոլոր նրանց, ովքեր պատրաստ են արյուն տալ ու փրկել կյանքեր, խնդրում եմ շաբաթ օրվանից սկսած մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ անձնագրով, ժամը 09։00-ից մինչև 13։00»,-գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորը:

--00—ԼՄ