Արյան պաշարների համալրման նպատակով անհրաժեշտ են արյան դոնորներ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

315570024_832482064775859_4904849671847272075_n-1-1.jpg

Արյան պաշարների համալրման նպատակով անհրաժեշտ են արյան դոնորներ: Այս մասին հայտարարություն է տարածել պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը.

«Նշենք, որ այս պահին անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերն՝ առանց բացառության։

Արյունատվության համար խնդրում ենք մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ անձնագրով։

Երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 12։30։Հեռ. 010-28-38-23

Հասցե՝ Հր․ Ներսիսյան 7

Դոնորների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ https://blood.am/arm/blood-donors/information»:

--00—ԶՀ