Մենք հավատում ենք՝ այս մարդիկ գողեր են. սա գողացված ընտրություն էր. Թրամփ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել նախագահական ընտրությունների վերջնարդյունքի մասին:

«Մենք հավատում ենք՝ այս մարդիկ գողեր են: Մեծ քաղաքի մեքենաները կոռումպացված են: Սա գողացված ընտրություն էր: Բրիտանիայի լավագույն սոցիոլոգն այս առավոտ գրել է, որ սա ակնհայտորեն գողացված ընտրություն էր և որ անհնար է պատկերացնել, որ Բայդենը որոշ նահանգներում առաջ է անցել Օբամայից»,-գրել է Թրամփը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել ԱՄՆ նախագահական ընտրությունների վերջնարդյունքը, ըստ այդմ՝ դեմոկրատ Ջո Բայդենը ստացել է ընտրիչների առավելագույն ձայնը և ընտրվել ԱՄՆ հաջորդ նախագահ:

--00—ԼՄ