ՌԴ նախագահի հրամանագրով`ԼՂ-ի համար հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն կստեղծվի

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել` ԼՂ-ի համար հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: 

Նպատակ ունենալով նպաստել Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանն ու հումանիտար խնդիրների լուծմանը` որոշվում է.

1. Ստեղծել Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն:

2. Սահմանել, որ.

ա) Միջգերատեսչական կենտրոնի հիմնական գործառույթներն են.

օժանդակել ԼՂ տարածքները լքած քաղաքացիների` իրենց մշտական բնակության վայրերը վերադարձին,

օժանդակել ՀՀ և Ադրբեջանի պետական մարմիններին` ԼՂ-ում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման և բնակչության նորմալ կենսագործունեության պայմանների ապահովման հարցում,

ապահովել ռուսական պետական մարմինների և ԼՂ շրջանների բնակիչներին հումանիտար օգնության ցուցաբերման հարցով զբաղվող հասարակական կազմակերպությունների գործունեության համակարգում, 

օժանդակել ՀՀ և Ադրբեջանի պետական մարմիններին միջազգային հումանիտար կազմակերպությունների հետ համագործակցության կազմակերպման հարցում:

Կազմակերպչական և Միջգերատեսչական կենտրոնի ստեղծման ու գործունեության հետ կապված այլ հարցերի վերաբերյալ որոշումների կայացումը վերապահված է ՌԴ պաշտպանության նախարարությանը:

 

ՌԴ նախագահի հրավիրած` ԼՂ հարցով հումանիտար խորհրդակցության ընթացքում հաղորդվել է, որ ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունը 8 ժամվա ընթացքում պատրաստ  Լեռնային Ղարաբաղ ուղարկել 150 փրկարարներից կազմված խմբավորում և 17 միավոր տեխնիկա: 

--00--ԱԹ