Ռուս խաղաղապահների հրամանատարությանը տեղափոխող առաջին Ил-76-ը ժամանեց Հայաստան

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

ԻԼ -76

Առաջին Ил-76 ինքնաթիռը, որ տեղափոխում էր ռուս խաղաղապահների հրամանատարությանը, վայրէջք է կատարել Հայաստանում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Նշենք, որ ռուս խաղաղապահների Իլ-76 տասնհինգերորդ ինքնաթիռը Ռուսաստանից մեկնել է Ղարաբաղ: Ընդհանուր հաշվով ԼՂ է ուղևորվելու 22 ինքնաթիռ:

Ավելի վաղ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

--00--ԱԹ