Գերասիմովը հայտարարել է ԼՂ-ում հումանիտար աղետի կանխման մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Գերասիմով

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը տեղակայվել է հումանիտար աղետի կանխման և տեղի բնակչությանը պաշտպանելու համար: Այս մասին, ինչպես հայտնում է RT-ն, հայտարարել է Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:

«Համաձայն եռակողմ հայտարարության՝ հումանիտար աղետը կանխելու և տեղի բնակչությանը պաշտպանելու համար ԼՂ հակամարտության գոտում օպերատիվ կերպով տեղակայվել է ռուս խաղաղապահ առաքելություն՝ Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադից»,- ասել է նա:

Նա նշել է, որ ռուս խաղաղապահների ստորաբաժանումները ներկա դրությամբ ամբողջությամբ վերահսկում են Լաչինի միջանցքը և ԼՂ տարածքը: 

 

--00--ԱԹ