Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամներին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

ազգային բևեռ

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամների կարգավիճակն այսօր փոխվել է, նրանց մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին հայտարարություն է տարածել Սասնա Ծռեր համահայկական շարժումը:

Ըստ հաղորդագրության՝ Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի առաջին մասով, այն է՝ օրենքի սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը:

--00—ԼՄ