Երևան-Ստեփանակերտ միջպետական ավտոճանապարհի Գորիսի հատվածում մառախուղ է

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6,  24News   

մառախուղ

Արցախի ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է Արցախի տարածքում միջշրջանային  ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Երևան-Ստեփանակերտ միջպետական ավտոճանապարհի Գորիս քաղաքի հատվածում մառախուղի պատճառով տեսանելիությունը ցածր է։  Սյունիքի մարզում և Բերդաձորի ենթաշրջանում տեղում է ձյուն։

Գորիս-Բերձոր-Շուշի ավտոճանապարհի Լիսագոր հատվածում առկա է մերկասառույց։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 --00—ՄՀ