Արա Այվազյանը հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեյի հետ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News

Օդրե Ազուլեյ

Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցը Ֆրանսիա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:

Նախարար Արա Այվազյանը հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեյի հետ։

Դեկտեմբերի 8-9-ը տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցը Ֆրանսիա:

Տեղի են ունենալու նախարար Այվազյանի բանակցությունները Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ:

Այցի շրջանակներում նախատեսված են ԱԳ նախարար Այվազյանի հանդիպումները Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի և ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեյի հետ:

--00--ԱԹ