Հայաստանը ստանձնել է ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

նկար

Ապրիլի 21-ին Հայաստանը պաշտոնապես ստանձնեց ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) նախագահությունը։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի նախագահությունն անցնելու է «Վստահության վերականգնումը ռազմաքաղաքական հանձնառությունների իրականացման միջոցով» կարգախոսի ներքո։

Նախագահության առաջնայնություններն են՝

• Միջազգային մարդասիրական իրավունքը

• Ահաբեկչության դեմ պայքարը

• Սպառազինությունների վերահսկումը, զինաթափումը և չտարածումը, ինչպես նաև վստահության և անվտանգության կառուցման միջոցները

• Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը։

--00—ԼՄ