Հայփոստի շենքի վերակառուցման նախագիծը հաստատված չէ քաղաքային իշխանության կողմից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Հայփոստ

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայտնում եմ, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված՝ Հայփոստի շենքի վերակառուցման նախագիծը հաստատված չէ քաղաքային իշխանության կողմից:

Հայփոստի ներկայացուցիչների և քաղաքապետ Հայկ Մարությանի միջև նախագծի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել այս տարվա սեպտեմբերի 17-ին: Այնուհետև նախագիծը քննարկվել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում, որտեղ նկարում երևացող էսքիզը, ըստ էության, չի հաստատվել: Հասկանալի է, որ նախագիծը չի ստացել նաև ճարտարապետա-հատակագծային առաջադրանք և շինթույլտվություն:

Պետական սեփականություն հանդիսացող Հայփոստի գլխավոր մասնաշենքի վերաբերյալ ծրագրերը հետագա քննարկման առարկա են»: 

--00--ԱԹ