Սիրիայում պայթյուն է որոտացել․ կան զոհեր ու վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

1

«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով սիրական ԶԼՄ-ներին, հայտնում է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Ռաս ալ-Այն քաղաքի շուկայում, ահաբեկիչները պայթեցրել են ականապատ մեքենա: Ահաբեկչության հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր ու վիրավորներ:

Աղբյուրը հիշեցնում է, որ Ռաս ալ-Այնը թուրքական զորքերի և Անկարայի կողմից աջակցվող սիրիական զինված խմբավորումների վերահսկողության տակ հայտնված տարածքի սահմանին են:

Ավելի վաղ Սիրիայի նույն՝ Հասեկե նահանգում, ահաբեկիչը նռնակ էր նետել շուկայի հրապարակում, ինչի հետևանքով 20 մարդ էր վիրավորվել:

--00—ԼՄ