Գործադիրը մերժեց Խոսրով Հարությունյանի՝ նոր ԱԺ-ի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

Կառավարության՝ դեկտեմբերի 6-ի նիստում արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում է  «Հայաստանի Հան­րապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրեն­քում լրացում կա­տա­րելու մասին» և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մա­սին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենք­ներում փոփոխություններ կատարելուն։

Առաջարկվող փոփոխության համաձայն՝ եթե ամրագրվում է, որ կառավարությունը ձևավորվում է քաղաքա­կան մեծամասնության կազմից, ապա կառավարության ենթադրյալ անդամները պետք է ընդ­գրկվեն տվյալ կուսակցության նախընտրական ցուցակում, ընդ որում՝ ցուցակի անցողիկ մա­սում, և ստանձնեն ամենաակտիվ մասնակցային դերակատարումը նախ­ընտ­րական մրցապայքարում։ Այսինքն՝ այդ թեկնածուները կուսակցության անունից հանրության առաջ անձամբ կստանձ­նեն իրենց վերապահված ոլորտում ընտրողների սպասելիքները՝ կրելով քաղաքա­կան պատասխանատվություն: Նման համակարգի պարագայում կառավա­րու­թյունը դառնում է դե ֆակտո ընտրված, քանի որ ընտրողներն իրենց քվեն, տվյալ կու­սակ­ցությանը տալով, միաժամանակ իրենց վստահությունն են հայտնում հաղթանակի դեպ­քում այդ կուսակցության ձևավորած կառավարությանը:

Կառավարությունը, սակայն, բացասական եզրակացություն տվեց Խոսրով Հարությունյանի ներկայացրած նախագծին։ 

«Եթե սահմանադիրը նպատակահարմար գտներ, այդպիսի հնարավորություն կտար, կամ այդպիսի կարգավորում կտար, որ կառավարության անդամները նշանակվեին իրենց ցուցակներից։ Կարծում ենք՝ իրավակարգավորումները պետք է թողնենք այնպիսին, ինչպիսն, որ կան», - ասել է Զեյնալյանը։

ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հավելել է․

«Ցակացած պարագայում 3 օրից ընտրվելիք խորհրդարանը անպայման պետք է անդրադառնա ընտրական օրենսգրքին շատ ավելի լայն սպեկտրով, ավելի ֆունդամենտալ փոփոխությունների գնա։ Այս պահին իմաստ չունի»,-ասել է Միրզոյանը։