Փաշինյանին, ԱԱԾ և ՀՔԾ պետերին գաղտնալսմանը կտրվի քրեաիրավական գնահատական. դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

ԱԱԾ նախագահ Արթուր Վանեցյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցների  առնչությամբ գաղտնալսված, դեկտեմբերի 4-ին հրապարակված նոր ձայնագրությունը ևս քննության առարկա կդարձվի:

Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Գաղտնալսված հրապարակված նոր ձայնագրությունը քննության առարկա կդարձվի ներկայում քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում, և կտրվեն քրեաիրավական գնահատականներ»,- ասաց նա:

Նախկինում հրապարակված ձայնագրության առնչությամբ հարուցվել էր քրեական գործ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով: