Միրզոյանը մեղադրանքը հերքելու համար կարող է թուղթն ուղարկել ձեռագրաբանական փորձաքննության

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 17 24News  

Մալյան

ԱԱԾ-ն Արարատ Միրզոյանի գործակալ լինելու տեղեկությունը ո՛չ հերքելու, ո՛չ հաստատելու իրավունք չուներ, մեղմ ասած՝ սա տարօրինակ է և գուցե ԱԱԾ-ի վրա քաղաքական պարտադրանք  է եղել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասաց ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի թուրքական և ԱԱԾ գործակալ լինելու տեղեկություններին։

 «Այս թուղթը կոնկրետ անձնական գործից վերցված թուղթ է, որտեղ երևում է նաև գործակալի կեղծանունը»,-ասաց Մալյանը։

Նա հավելեց, որ գործակալ լինելու դեպքում կա նաև «բանվորական գործի» թղթապանակ, որը տարբերվում է անձնական փաստաթղթերից, այդտեղ լինում են զեկույցները։

«Սա արդեն խայտառակ բացահայտում է հավաքագրում իրականացնող անձի համար, որովհետև հրապարակվել է ամենագաղտնի թուղթը: Մեղադրանքը շատ մեծ է և Միրզոյանն այն հերքելու համար միայն կարող է թուղթն ուղարկել ձեռագրաբանական փորձաքննության:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս