Առգրավել են Արթուր Դանիելյանի եւ Նարեկ Մալյանի ընտանիքների կողմից շահագործվող մեքենաները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

Տիգրան Աթանեսյան

Առգրավել են «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի եւ «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանի ընտանիքների կողմից շահագործվող մեքենաները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Առգրավել են Արթուր Դանիելյանի եւ Նարեկ Մալյանի ընտանիքների կողմից շահագործվող մեքենաները: Ընդ որում եւ Արթուրի եւ Նարեկի դեպքում մեքենաները պատկանում են իրենց հայրերին: Հիմա հասկացա, որ ազգադավ տականքը նախանձում է մանկուց բոլոր նրանց, ում հայրերը մեքենա ունեն: Այս հիմար ու ապօրինի ցուցումը կատարելուց հետո, դավաճանը երեւի գնացելա մի սենյակ ու լացելա, իրա տականք մանկության հերթական բարդույթը հաղթահարելու կապակցությամբ»,- գրել է նա։

--00--ԱՀ