Բախում ոստիկանների և ցուցարարների միջև․ նրանք փորձում են մտնել կառավարության շենք

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 28,  24News   

Կառավարության դիմաց բախումներ են սկսվել ոստիկանության և Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարների միջև։

Ցուցարարները փորձում են մուտք գործել կառավարության շենք, ինչին ոստիկանությունը խոչընդոտում է։

Կառավարության մոտ ակցիայի մասնակիցները վանկարկում են․

«Ոստիկան, միացի՛ր», «թո՜ւրք, թո՜ւրք»։

Ոստիկանությունը բերման ենթարկեց կառավարություն մտնելու փորձ կատարող ցուցարարներին։ 

  --00—ՄՀ