ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Զարգացման նոր տեմպեր որդեգրած Արենի համայնքը հավակնում է զբոսաշրջային լուրջ կենտրոն դառնալ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ այս հարցում խիստ նպաստավոր պայմաններ ստեղծեց համայնքի խոշորացումը, որի շնորհիվ ուշադրությունը կենտրոնացավ համայնքային ենթակառուցվածքների վերականգնման և ստեղծման վրա:
Ըստ ՏԿԵՆ-ի՝ Արենիում ասֆալտապատվում և բարեկարգվում են համայնքային բոլոր ճանապարհները.
1. կառուցվում են խմելու և ոռոգման ջրագծեր, կույուղագծեր,
2. վերանորոգվում են մանկապարտեզներ,
3. լուսավորության նոր համակարգ է ներդրվել բոլոր բնակավայրերում,
4. անցկացվում է մալուխային ինտերնետ կապ:
Համայնքում գործում է քայլարշավորդական ակումբ, որը ակտիվ են պահում համայնքի երիտասարդները։
Այսօր համայնքի հենց փոքր բնակավայրերն են շահում հատկապես սուբվենցիոն ծրագրերով իրականացվող բարեփոխումների արդյունքում։
--00—ԼՄ