Դա իշխանությանն առիթ է տալիս առաջ քաշել թեզը, թե դատարաններն աշխատում են իրենց դեմ․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News 

դատարան

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, այն գերատեսչություններում, որոնք լիազորություն ունեն տարբեր գործունեություն իրականացնելու համար լիցենզիա տրամադրել, տարօրինակ բաներ են կատարվում։ Բանն այն է, որ, ըստ մեր ստացած ահազանգերի, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հաճախ տրվում են մերժումներ՝ առանց հիմնավոր պատճառաբանությունների ու իրավական հիմքերի։

Այնուհետև մերժված անձինք ու կազմակերպությունները ավտոմատ ուղղորդվում են դեպի դատարաններ՝ բողոքարկելու որոշումները: Որպես կանոն, քանի որ մերժումների հիմքերը շատ թույլ են (կամ չկան), դատարանները, բնականաբար, մեծամասամբ բավարարում են հայցերը, ինչը իշխանություններին առիթ է տալիս հերթական անգամ առաջ քաշել այն թեզը, թե իբր դատարաններն աշխատում են իրենց դեմ, և որ դատարանների «հարցերը լուծել է պետք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ