Քաղաքացին հայտնել էր, որ հարձակվել են իր տան վրա և իրեն դանակահարել

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 10,  24News   

դանակահարություն

Փետրվարի 8-ին, ժամը 20.55-ին, ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ հարձակվել են Բուզանդի փողոցի իր տան վրա:

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները նշված վայրից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման են ենթարկել երեք տղամարդու:

Ժամը 21.55-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Աբովյան և Բուզանդի փողոցների խաչմերուկից շտապօգնության խումբը «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել անհայտ քաղաքացու: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է նրա ինքնությունը: Պարզվել է նաև, որ տղամարդուն վնասվածքը պատճառել էր բերման ենթարկվածներից 48-ամյա տղամարդը։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով:

Մեկ անձ ձերբակալվել է:

Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:

Կատարվում է նախաքննություն։

--00—ՄՀ