Կարեն Բեքարյանն ազատ արձակվեց. դատարանը մերժեց նրան կալանավորելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Կարեն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, մերժեց քաղաքագետ, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Գոռ Միքայելյանը։ Ինքը՝ Բեքարյանն, ազատ է արձակվել դատարանի դահլիճից և արդեն զրուցել լրագրողների հետ։ 

Ըստ աղբյուրի՝ դատարանը նաև ոչ իրավաչափ է ճանաչել Բեքարյանի ձերբակալությունը՝ բավարարելով պաշտպանի բողոքը։

Հիշեցնենք, որ, ըստ ԱԱԾ-ի տարածած հայտարարության, Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Մհեր Ավագյանը, Արամ Սարգսյանը ձերբակալվել էին ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկություննե

ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել:

Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ էին արձակվել, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը, Արամ Սարգսյանը ձերբակալվել էին։ Մհեր Ավագյանն ազատ էր արձակվել, Արամ Սարգսյանն ու Արա Սաղաթելյանը՝ կալանավորվել։

Հարուցված քրեական գործը վերաներում է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի էջից տարածված գրառումներին, որոնց հետ առնչություն ունեն վերոգրյալ անձինք։

--00—ԼՄ