Դատարանը մերժեց Ագարակի բնակիչ Սոսիկ Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

դատարան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, մերժեց քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը Ագարակի բնակիչ Սոսիկ Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«Դատարանը շարունակում է պահել հայրենիքի պաշտպանության` իրեն վստահված խրամատը»,- գրել է նա։

--00--ԱԹ