Հայաստանի ԶՈՒ-ն լիարժեք կատարում է երկրի անվտանգության ապահովման իրենց գործառույթները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Հայաստանի զինված ուժերը լիարժեք և պատասխանատվությամբ կատարում են երկրի անվտանգության ապահովման իրենց գործառույթները և, անկախ քաղաքական գործընթացներից, շարունակում են իրենց ծառայությունը հանուն պետության եւ ժողովրդի անվտանգության ապահովման։

Պահանջում ենք զերծ մնալ զինված ուժերի անունից հայտարարություններ անելուց, բանակը չներքաշել քաղաքական պրոցեսների մեջ, երկրի անվտանգությունը չստորադասել սեփական քաղաքական շահերին։

Սիրելի հայրենակիցներ, պաշտպանության նախարարությունը, զինված ուժերը դուրս են քաղաքականությունից եւ հետեւողականորեն շարունակելու են բարեփոխումների իրականացմանն ու պաշտպանության բնագավառի արդիականացմանն ուղղված քայլերը»։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս