Չեմ բացառում, որ կգնամ Ազգային ժողով և կղեկավարեմ խմբակցությունը․ Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

Արայիկ Հարությունյանը չի բացառում, որ ինքը Ազգային ժողովում կղեկավարի խմբակցությունը։ Այս մասին նա ասել է կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Հնարավոր է, որ գնամ ԱԺ, հնարավոր է որ մնամ գործադիրում, թիմը քննարկում է»։

Հարցին՝ 14 000 ձայնը բավարա՞ր է խմբակցության ղեկավար լինելու համար, նա նշել է․ «Նման սանդղակ դրված չէ՝ ով ինչքան ձայն հավաքի, նա պետք է որևէ պաշտոն զբաղեցնի, այսինքն՝ ձայների հավաքած քանակով առևտուր չի գնում»։