Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ իշխանական ներկայացուցիչների պահվածքը դատապարտելի է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

հասարակական

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Եռաբլուրում Անդրանիկ Քոչարյանի, Սասուն Միքայելյանի և լրագրող Անի Գևորգյանի միջև տեղի ունեցած միջադեպին:

«ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների համակարգի տեսանկյունից անձի՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու և ստանալու իրավունքը կարևորագույն տեղ է զբաղեցնում մարդու իրավունքների համակարգում։

Այս համատեքստում ազգային իշխանությունները պարտավոր են երաշխավորել լրագրողի օրինական մասնագիտական գործունեության՝ օրենքով պաշտպանված լինելը, այլ ոչ թե գործեն դրան հակառակ։

Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ իշխանական ներկայացուցիչների այսօրվա պահվածքը դատապարտելի է ու պետք է արժանանա իրավական գնահատականի»,- գրել է իրավաբանը։

--0--ԿԿ