Ծառուկյանը որոշել է՝ ԱԺ փոխնախագահ կլինի Արթուր Գրիգորյանը. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է, որ ԲՀԿ-ին, որպես ընդդիմություն, հասանելիք ԱԺ փոխնախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի ԲՀԿ ցուցակի երրորդ համար, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին նախարար Արթուր Գրիգորյանը:

Ծառուկյանը իր այս քայլով փորձում է ռևերանս անել գործող իշխանությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ Գրիգորյանը մտերիմ հարաբերություններ ունի ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Արթուր Վանեցյանի հետ:

ԱԺ փոխնախագահի տեղի համար պայքարում են նաև ԲՀԿ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը և «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը, սակայն Գագիկ Ծառուկյանի որոշումը վերջնական է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: