Ռուս խաղաղապահները 130 տոննա հումանիտար բեռ են տեղափոխել Քարվաճառի շրջան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News     

ю

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների փոխադրումը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների միջև: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«ՌԴ Հումանիտար արձագանքման կենտրոնի վեցերորդ շարասյունը՝ կազմված «ԿամԱԶ» մակնիշի 20 ռազմամեքենաներից և ուղեկցող մեքենաներից, ավելի քան 130 տոննա բեռ է տեղափոխել Քելբաջարի շրջան»,- ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Օգնությունը տրամադրվել է ադրբեջանական կողմին՝ սոցիալական կառույցների և բնակելի տների էներգաապահովման և ջրամատակարարման համակարգերի վերականգնման համար։

--00--ԱՀ