Մարզպետ Չոբանյանն այցելել է տավուշցի վետերանին, ով 100-ամյակը բոլորեց այսօր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

վետերան

Հայրենական մեծ պատերազմի վետերան տավուշեցի Գվիդոն Հախվերդյանը դարձավ 100 տարեկան. մարզպետ Հայկ Չոբանյանը այցելել և շնորհավորել է վետերանին: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:

«Ձեր կյանքում դուք ոչ միայն աշխատանքային հարուստ ձեռքբերումներով ճանապարհ եք անցել, այլև, որպես Հայրենական մեծ պատերազմի բովով անցած վետերան, հայրենասիրության կենդանի օրինակ եք թե երիտասարդների, թե վաղվա սերունդների համար»,- ասել է մարզպետը:

Գվիդոն Հախվերդյանը Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է որպես հրետանավոր, նաև` հետախույզ։ Մի հետախուզության ընթացքում ձեռք բերելով արժեքավոր տեղեկություն՝ Հախվերդյանը պարգևատրվում է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով։ Այնուհետև մարտերում ունեցած խիզախության համար նա կրկին պարգևրվում է նույն շքանշանով, բայց արդեն 1-ին աստիճանի։ Մարտական ուղին ավարտում է Բեռլինում։ Խիզախ մարտիկի կուրծքը զարդարում է ևս մի պարգև՝ Փառքի 3-րդ աստիճանի շքանշանը։

Հաղթանակից հետո վերադառնալով հայրենի գյուղ՝ Գվիդոն Հախվերդյանը դառնում է անասնաբուծական ֆերմայի ղեկավար և գյուղատնտեսության ոլորտում հասնում տպավորիչ արդյունքների:

վետերան

--00--ԱԹ