Սյունիքում 2 մեքենա է բախվել. վիրավորներից մեկը օպերլիազոր է, մյուսը՝ ոստիկանության տեսուչ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմանում Գորիս քաղաքի Մաշտոց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում բախվել են BMW X 5 մակնիշի 35 ZO 045 համարանիշի և Volkswagen մակնիշի 34 FQ 450 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ վիրավորներից երկուսը Volkswagen-ի մեջ են եղել, նրանցից մեկն աշխատում է ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր, իսկ մյուսն էլ նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ է։

Փաստի առթիվ Գորիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորների, վիրավորների իննքությունը։