Նիկոլը պտի չոքի, ներողություն խնդրի, ասի՝ սխալ եմ, և գլուխը կախի՝ հեռանա. Փարավոն Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի հետ 24TV-ի եթերում քննարկել ենք երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, փորձել ենք հասկանալ, թե ի՞նչ հնարավարություններ է տեսնում նկարիչը և ո՞րն է համարում ստեղծված փակուղուց դուրս գալու ելքը:

«Նիկոլը պտի չոքի, ներողություն խնդրի, ասի՝ սխալ եմ, ու գլուխը կախի՝ հեռանա: Տհաճ է, երբ երկրի ղեկավարը գնում է նախարարություն՝ հազարավոր ոստիկանների ուղեկցմամբ: Չի կարելի ոստիկաններով երկիր ղեկավարել, ամոթ է: Թշնամին ամեն օր քեզ և մեր ժողովրդին վիրավորում է, իսկ դու չես պատասխանում, մի բառ չես ասում: Սրանք չեն սիրում Հայաստանը, սիրում են պաշտոն և փող, իսկ դա տանում է կործանման: Մենք Նիկոլին չէինք ուզում, մենք ուզում էինք փոփոխություն, չէիք ասում՝ Նիկո՛լ, արի ու կործանի: Նախկինում սխալներ կային, բայց ժողովուրդն ապրում էր, հիմա չի ապրում: Բաղրամյանում կրակ վառելով, երգելով երկիր չեն փրկում: Ամեն օր չի կարելի ասել դավաճան, ծրագիր պետք է ունենալ՝ գնալ և հասնել: Ոչ իշխանությանն եմ ուզում դիմել, ոչ ընդդիմությանը, չեմ տեսնում առողջ ուժ»,- ասում է Փարավոն Միրզոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ