TV5 հեռուստաընկերության սեփականատերը նկարիչ է դարձել․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

թավադյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Թիվի 5 հեռուստաընկերության սեփականատեր, Ռոբերտ Քոչարյանի մերձավոր զինակից Արմեն Թավադյանը վերջին ամիսներին սկսել է նկարել եւ արվեստից հասկացողների կարծիքով՝ բավականին հաջող։

Նա անցյալում չի նկարել եւ նկարելը հանգստանալու, լիցքաթափվելու միջոց է դիտում։ Թավադյանն առայժմ իր գեղանկարները նվիրում է ընկերներին, բայց արվեստից հասկացող մարդիկ ասում են, որ դրանք կարող են նաեւ պահանջարկ ունենալ արվեստասերների շրջանում։

Նա յուրօրինակ ոճ եւ ձեռագիր ունի, ինչը սկսնակ նկարիչները, որպես կանոն, չեն ունենում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ