Ստեղծվել է Ֆերդինանտ Մանուկյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 25News

Մ

2022 թ. ապրիլի 18-ին կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ  Ֆերդինանտ Մանուկյանը:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ֆերդինանտ Մանուկյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ:

Ֆերդինանտ Մանուկյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս.թ. ապրիլի 20-ին՝ ժամը 18:00-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-13:00-ին, նույն վայրից:

--00--ՆՍ