Էլիբեգովան իր հասցեին ստահոդ լուրեր տարածելու համար դիմել է դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News 

Էլիբեգովա

Ես դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազին և հանցագործության մասին հաղորդում ներկայացնում: Հետևողական եմ լինելու, որ բոլորը, ըստ օրենքի, ստանան իրենց պատիժը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:

Էլիբեգովան նշել է, որ փետրվարին «Հեղափոխության պահապաններ» կազմակերպությունն իր հասցեին զարհուրելի ու ստահոդ լուրեր էր տարածել:

«Տարածված տեղեկության էությունն այն է, թե, իբր, ես տեղեկություն եմ վաճառել Ադրբեջանին, և ՀՀ ԱԱԾ-ում իմ դեմ քրեական գործ է հարուցվել պետական ​​դավաճանության մեջ: Որոշ ժամանակ սպասելով և հասկանալով, որ զրպարտության հետ կապված քրեական գործ չի հարուցվել, ես ինքս դիմեցի գլխավոր դատախազություն, որն էլ իր հերթին դիմեց ԱԱԾ»,-հավելել է նա: 

 Էլիբեգովան երեկ հրավիրվել էր ԱԱԾ՝ բացատրություն տալու։

 --00—ՄՀ