Ակնկալում ենք, որ Թուրքիան կպահպանի մարդու իրավունքների չափորոշիչները․ Մերկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News 

Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթաժողովից առաջ Թուրքիայի վերաբերյալ հայտարարություններով է հանդես եկել: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

Նշենք, որ ԵՄ գագաթաժողովի օրակարգային հարցերից մեկն է լինելու ԵՄ-Թուրքիա հարաբերությունների թեման: 

Մերկելը, անդրադառնալով Արևելյան Միջերկրականում տեղի ունեցող վերջին զարգացումներին, նշել է, որ Թուրքիան այդ տարածաշրջանում առկա լարվածությունը թուլացնելու ազդանշաններ է տալիս:

Գերմանիայի կանցլերը, նկատի ունենալով Թուրքիայի՝ Ստամբուլյան կոնվեցիան չեղարկելու մասին որոշումը, ասել է. «Ակնկալում ենք, որ Թուրքիան կպահպանի մարդու իրավունքների չափորոշիչները և օրենքի գերակայությունը»:

--00—ՄՀ