Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. մահացել է 5-ամյա երեխա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 17-ին`ժամը 17։00-ի սահմանում, «BMW 520» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 178-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 2013 թ. ծնված Միլենա Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ վարորդն ու մյուս 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։