ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
«Սահմանամերձ Որոտան բնակավայրում, սահմանի երկայնքով իրականացվել է ծառատունկ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի մասնակցությամբ, հայտնում է Գորիսի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Ծառատունկն իրականացվել է գորիսեցի Մհեր Տատինցյանի նախաձեռնությամբ։ «Ծառ տնկելը նշանակում է, որ հաստատում ենք՝ մենք մեր հողի տերն ենք, այստեղ ապրել ենք, ապրելու ենք և հզորանալու։ Քանի կա հայի պայքարող ոգին, մենք կանք, կլինենք ու կշատանանք»,-նշվում է Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներին կից:
--00—ԼՄ