Անուրանալի է ձեր ավանդը սերունդների դաստիարակության գործում. ԵԿՄ ուղերձն Ապրիլի 7-ի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

ԵԿՄ

ԵԿՄ վարչությունն ապրիլի 7-ի տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հրապարակել, որում ասված է.

«Սիրելի´ մայրեր, կանայք, աղջիկներ,

ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը շնորհավորում է Ձեզ՝ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:

Սիրելի´ մայրեր,

Դուք պատմության տարբեր ժամանակներում հաղթահարել եք բազմաթիվ մարտահրավերներ, առանձնացել եք ընտանիքին Ձեր անձնազոհ նվիրվածությամբ: Անուրանալի է Ձեր ավանդը սերունդների դաստիարակության գործում:

Ծանր ու դժվար օրեր ենք ապրում:

Մեր խոնարհումը Ձեզ,

Մեր խոնարհումը որդեկորույս մայրերին, անհամբերությամբ իրենց զավակներին ու ամուսիններին սպասող կանանց,

Մեր խոնարհումը զինվորական ծառայության մեջ գտնվող կանանց:

Խաղաղություն մեր երկրին»:

--00--ԱԹ