Ապրիլի 7-ը մայրության և գեղեցկության տոնն է․ կանանց միամսյակն ավարտվեց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

477

Ապրիլի 7-ը մայրության և գեղեցկության տոնն է: Այն ներառվել է ազգային տոնացույցում 1995 թվականից ազգային տոնացույցում։ 

Օրվա՝ տոնացույցում հայտնվելը պատահականություն չէ․ նախաքրիստոնեական շրջանում ապրիլի 7-ին հայերը նշել են սիրո և գեղեցկության աստվածուհու՝ Աստղիկի տոնը:

Տոնը կապ ունի նաև Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի հետ, ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ Կույս Մարիամի մայրանալով՝ մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի է բացահայտվել, և այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք: Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:

Ապրիլի 7-ին ավարտվում է նաև կանանց նվիրված՝ ոչ պաշտոնական միամսյակը, որը մեկնարկում է մարտի 8-ից։

--00—ԼՄ