«Спутник V»-ն Հայաստանում պաշտոնական կիրառման թույլտվություն է ստացել փետրվարի 1-ին․ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

նկար

«Спутник V» պատվաստանյութը Հայաստանում պաշտոնական կիրառման թույլտվություն է ստացել փետրվարի 1-ին: Սա համարվում է արտակարգ իրավիճակներում օգտագործելու թույլտվություն: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:



Խոսնակը տեղեկացրել է, որ Հայաստանում կարգ կա, ըստ որի՝ բոլոր դեղերը չէ, որ պետք է պարտադիր գրանցվեն, հետո կիրառման թույլտվություն ունենան:

«Ելնելով համավարակի պայմաններից, արագ որոշում կայացնելու անհրաժեշտությունից, երկրում արտակարգ դրությունից՝ մենք «Спутник V»-ին տվել ենք կիրառման թույլտվություն՝ հաշվի առնելով դրա կենսական անհրաժեշտությունը: Այն հիմա էլ է մեզ համար չափազանց անհրաժեշտ»,-ասել է խոսնակը ԶԼՄ-ներին, ապա հավելել, որ այս պահին չի կարող ասել, թե նվիրաբերված «Спутник V»-ից քանի՞ չափաբաժին կա դեռ չպատվաստված, բայց երկրում արդեն ավելի քան 500 անձ կա որոնք պատվաստվել են «Спутник V»-ով։

Հիշեցնենք, որ Հայաստանը Ռուսաստանից նվեր է ստացել 15 հազար չափաբաժին «Спутник V» պատվաստանյութ։ Ապրիլի 7-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ Հայաստանում «Սպուտնիկ V»-ի՝ ավելի քան 1 մլն դեղաչափի կարիք կա։ ՌԴ նախագահն էլ իր հերթին ընդգծել է, որ, ճիշտ է, Ռուսաստանում ավելանում է պաստվաստվելու ցանկություն ունեցողների քանակը, սակայն համապատասխան քանակությամբ պատվաստանյութ էլ արտադրվում է։

«Այնպես որ այդ հարցը կքննարկենք մենք»,–ասել էր Պուտինը։

--00—ԼՄ