ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News
Մարզային առողջապահական համակարգի օպտիմալացման և արդիականացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել Արագածոտնի մարզի Թալինի բժշկական կենտրոնը (շուրջ 3848 քմ): Այն նաև կբարեկարգվի, կկառուցվեն կաթսայատուն՝ շուրջ 479 քմ և նախկին դիահերձարանի մասնաշենքի տեղում նոր դիահերձարան՝ շուրջ 180 քմ։ Այդ մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։
Ըստ գերատեսչության՝ պետական բյուջեից բժշկական կենտրոնի վերակառուցման համար կտրամադրվի շուրջ 1 միլիոն 500 հազար ՀՀ դրամ:
Հաշվի առնելով կենտրոնի ներկայիս շենքային պայմանները, զբաղվածության ցածր ցուցանիշները՝ արդիականացումից հետո այն կունենա ընդհանուր 30 և ինտենսիվ թերապիայի 5 մահճակալ, ևս 2-ը ընդունարանում՝ անհետաձգելի բժշկական օգնության համար:
Շինարարական աշխատանքները կտևեն 2.5 տարի:
--00—ԼՄ