93 կողմ, 21 դեմ, 18 ձեռնպահ․ ԵԽԽՎ պլենար նիստում կքննարկվի հայ ռազմագերիների հարցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

նկար

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել հայ ռազմագերիներին առնչվող թեմայի վերաբերյալ։

«Չնայած Ադրբեջանի հակառակ ջանքերին՝ քիչ առաջ ԵԽԽՎ օրակարգը հաստատվեց, համաձայն որի՝ պլենար նիստում կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը:

Քվեարկության արդյունքները 93 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ»,-գրել է Մարուքյանը և կից լուսանկարներ հրապարակել:

Ավելի վաղ այդ մասին գրառում էր արել նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան էջում գրառում էին արել՝ տեղեկացնելով, որ Եվրոպայի ռեֆորմիստների և ժողովրդավարների քաղաքական խմբում հայ ռազմագերիների վերաբերյալ քննարկումը բավականին թեժ է եղել։ Ադրբեջանական պատվիրակության անդամները, խեղաթյուրելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, կրկին հայտարարել են, թե նոյեմբերի 10-ից հետո գերեվարվածները ռազմագերիներ չեն, և նրանց հանդեպ դեռևս իրավական-դատական գործընթաց պիտի տեղի ունենա։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս