Փաշինյանը Սյունքիում այցելել է ՊՆ զորամաս, զրուցել զինծառայողների հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News 

Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։ Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին եւ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Կառավարության ղեկավարը զրուցել է զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար եւ մաղթել խաղաղ ծառայություն։

Նիկոլ Փաշինյանը շրջել է նաեւ ճաշարանում, ծանոթացել ճաշացանկին, եղել զորանոցում»,- գրել է նա։

--00—ՄՀ