Նախօրեին բացահայտվել է հանցագործության 59 դեպք, գրանցվել է 7 ՃՏՊ, մեկը՝ մահվան ելքով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

1

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու` 9, ծեծի՝ 8, խարդախության՝ 5, փաստաթղթի կեղծիքի՝ 4, բնակարանային գողության, խուլիգանության, կաշառակերության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, ավազակային հարձակման, հարկերից խուսափելու, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների ու սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:--00-ԼՄ